Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին Մոսկվայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։
«Կխոսենք նաև տարածաշրջանում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի մասին։ Հարցերն այստեղ շատ են, դրանք շատ զգայուն են»,- հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ալիևը նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով։
«Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը կարևոր երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Մեր երկրների փոխգործակցությունից շատ բան է կախված»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...
Ոսկեպարը երևի կմնա անկլավ. գյուղի ղեկավարը պատմել է երեկվա հանդիպման մասին
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողնե...
ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերու...
Հայտնի է, թե Տավուշից ովքեր կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրա...