Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը
Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին, Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Հետևաբար, այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և, ըստ էության, նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- ասել է Պեսկովը: .
Անցյալ շաբաթ ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք տեղակայված էին 2020 թվականից, սկսվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...
Ոսկեպարը երևի կմնա անկլավ. գյուղի ղեկավարը պատմել է երեկվա հանդիպման մասին
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողնե...
ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերու...
Հայտնի է, թե Տավուշից ովքեր կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրա...