Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի միջուկային զենքը. նախագահ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ ինքը բազմիցս խոսել է Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրի շրջանակում երկրում միջուկային զենք տեղակայելու իր պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ «սա արդեն որոշ ժամանակ է՝ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմա է»։
«Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս թեմայով։ Խոստովանեմ՝ երբ ինձ հարցրել են այս մասին, հայտնել եմ մեր պատրաստակամության մասին։ Ռուսաստանը գնալով ավելի է ռազմականացնում Կալինինգրադի մարզը. այն վերջերս իր միջուկային զենքը տեղակայել է Բելառուսում: Եթե մեր դաշնակիցների կողմից որոշում կայացվի մեր տարածքում միջուկային զենք տեղակայել Nuclear Sharing միջուկային փոխանակման ծրագրի շրջանակում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու համար, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մենք դաշնակից ենք Հյուսիսատլանտյան դաշինքում և ունենք նաև պարտավորություններ այս առումով, այսինքն՝ ուղղակի ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում»,- «Ֆակտ»-ի հարցին պատասխանել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա ժամանակահատվածը ծանր է լինելու. Բուդանով
Առաջիկա ժամանակահատվածը, մեր կարծիքով, ծանր է լինելու, բայց ծանրը և աղետալին երկու տարբեր բաներ են: Այս մասին BBC-ին ասե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն: Ի լրու...