Հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 26-28, երեկոյան՝ 18-20 աստիճան։