Սարալանջի ճանապարհին «BMW»-ն բախվել է քաղաքապետարանին պատկանող ավտոբուսին․ ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևոր
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ «BMW»-ի վարորդի համար մեկ այլ վարորդ վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դիմել է փախուստի:
Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը ճշտում է և աշխատանքներ է իրականացնում ՝ վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևորներ, որոնք նույնպես չեն տուժել:
«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո փլուզված մի ահագին հատաված թափվել է ներքևի ճանապարհին, սակայն քաղաքապետրանից հայտնել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ աշխատանքային օր չէ, իրենց հանգիստն է և վաղը առավոտյան նոր խումբը կմոտենա, որպեսզի ճանապարհը մաքրի և ճանապարհից հեռացնեն մի քանի տոննա կշռող բետոնը:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենը նոր մանրամասներ է հայտնել տեղի ունեցած ողբերգական դեպքից
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել․«Հարգելի՛ ուղևորներ,Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը...
Սյունիքում վթարված ավտոբուսի զոհերի և տուժածների թիվը աճել է
Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյ...
ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`Արեգ Արմենի Քերոբյան,Սլավիկ Վարդանի Վարդանյան,Դավիթ Համբարձումի Հակոբյան,Ժոզեֆ...
«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն գցել է ընթացող մետրոյի տակ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանո...