Հասարակություն
ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ԲԿ՝ խոշտագված քաղաքացու մոտ
Edita
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։
Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։
Նշենք, որ ավելի վաղ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով․ «Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները»։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են․ հայտնի է պատճառը
Edita
Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել․ օպերատիվ խումբը տեղում է
Edita
Նոր մանրամասներ Մետրոպոլիտենում ողբերգական դեպքից
Edita
ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու
Edita