ՌԴ ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի մասին
Ռուսաստանը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Իսրայելի տարածքի վրա հարձակման հետ։
«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում, առաջին հերթին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորումը, որոնք հաճախ բորբոքվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնեն լարվածության աճի», - հայտարարել են նախարարությունում:
«Բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Ակնկալում ենք, որ տարածաշրջանային պետությունները առկա խնդիրները կլուծեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով ։ Կարևոր ենք համարում, որպեսզի կառուցողական տրամադրված միջազգային խաղացողները նպաստեն դրան», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել համարժեք արձագանք տալ Սիրիայում Իրանի հյուպատոսությանը հասցված հարվածին՝ դրա արևմտյան անդամների դիրքորոշման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
«Կարծես Իսրայելը սխալ է հասկացել դա». Իրանի ԱԳՆ հայտարարությունները
Իրանը Իսրայելի դեմ գործողության ընթացքում չի հարվածել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել Է Իրա...
Իրանը կարող էր 10 անգամ ավելի մասշտաբային գործողություն իրականացնել. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Իրանը կարող էր 10 անգամ ավելի մասշտաբային գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, բայց նախընտրեց միայն պատժել հակառակորդ...
«Մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել». Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը...
«Մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր». ԻՀՊԿ հրամանատար
Իրանի հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել Իսրայելի հակահրթիռային համակարգերը, հարձակումն ավելի հաջող է եղե...