«Կարծես Իսրայելը սխալ է հասկացել դա». Իրանի ԱԳՆ հայտարարությունները
Իրանը Իսրայելի դեմ գործողության ընթացքում չի հարվածել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի երեկվա ռազմական գործողությունն Իսրայելի դեմ սահմանափակ էր։ Մենք չենք հարձակվել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտների վրա», - արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում է կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Ինչպես նշել է նախարարը, ընթացիկ ամսում Իսրայելի կողմից Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իրականացված հարձակումը միջազգային օրենքների և համաձայնագրերի խախտում էր:
«Մենք զսպվածություն ենք ցուցաբերել, բայց, կարծես, Իսրայելը սխալ է հասկացել դա», - հավելել Է Աբդոլլահիյանը:
Նա դժգոհել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել, բայց աչք է փակում Իսրայելի հանցագործությունների վրա:
Իրանն ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել է, որ Իսրայելին հասցված հարվածը սահմանափակ բնույթ է կրել։ Այս մասին ևս հայտնել է Աբդոլլահիյանը։ Նախարարը հավելել է, որ Թեհրանը գնդակոծել է Իսրայելի ավիաբազան, որտեղից թռիչքներ են իրականացրել F-35 ինքնաթիռները, որոնք ապրիլի 1-ին հարվածել են Սիրիայում Հանրապետության հյուպատոսությանը:
«Գործողության մյուս թիրախը իսրայելական հետախուզական կենտրոնն էր, որը ղեկավարում էր վերջին վեց ամիսների բոլոր գործողությունները, ներառյալ Իրանի դեմ վերջերս կատարված հարձակումը», - հավելել է ԱԳ նախարարը:
Աբդոլլահիյանը նաև հայտարարել է որ Իրանը չի պատրաստվում հարձակվել ամերիկացիների կամ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաների վրա։
«Եթե մեզ հարվածեն տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներից, մենք ստիպված կլինենք հարձակվել նրանց վրա», - հավելել Է Աբդոլլահիյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը կարող էր 10 անգամ ավելի մասշտաբային գործողություն իրականացնել. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Իրանը կարող էր 10 անգամ ավելի մասշտաբային գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, բայց նախընտրեց միայն պատժել հակառակորդ...
«Մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել». Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը...
«Մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր». ԻՀՊԿ հրամանատար
Իրանի հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել Իսրայելի հակահրթիռային համակարգերը, հարձակումն ավելի հաջող է եղե...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի մասին
Ռուսաստանը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին...