«Մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել». Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը պատրաստվում է հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում շատ «ալերգիկ» վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված:
«Բայց մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը»,–ասաց Փաշինյանը:
Աշխատանքային գործընթացում սահմանազատման հարցերով հանձնաժողովները պետք է սեղանին դնեն փաստաթղթերը:
«Երբ մենք դե յուրե դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա»,–նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
«Կարծես Իսրայելը սխալ է հասկացել դա». Իրանի ԱԳՆ հայտարարությունները
Իրանը Իսրայելի դեմ գործողության ընթացքում չի հարվածել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել Է Իրա...
Իրանը կարող էր 10 անգամ ավելի մասշտաբային գործողություն իրականացնել. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Իրանը կարող էր 10 անգամ ավելի մասշտաբային գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, բայց նախընտրեց միայն պատժել հակառակորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես իսկապես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.«Իմ ելույթը Լոռու մարզի «Քաղաքացիական...
Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության մասին
Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձ...