Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում. ՀՀ ԱԳՆ
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն:
X սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է,– «Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»:
Հիշեցնենք,որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Թաթոյան
Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմա...
Իսրայելի վրա Իրանի հարձակումից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը կապ են հաստատել Անկարայի միջոցով. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը կապ են հաստատել Անկարայի միջոցով...