Իսրայելի վրա Իրանի հարձակումից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը կապ են հաստատել Անկարայի միջոցով. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը կապ են հաստատել Անկարայի միջոցով։
«Մինչ միջադեպը (Իսրայելի դեմ օպերացիան) մենք կապ հաստատեցինք Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների հետ և կոչ արեցինք մեր պետության միջոցով ցուցաբերել չափավորություն, կողմերը փոխանցել են փոխադարձ ակնկալիքներ և ուղերձներ, և իրականացվել են անհրաժեշտ նախաձեռնություններ՝ ապահովելու արձագանքների համաչափություն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ թուրքական կողմը «պարզ ձևով Իրանի պաշտոնյաներին և Իսրայելի վրա ազդեցություն ունեցող արևմտյան երկրներին էսկալացիան դադարեցնելու կոչ է փոխանցում»։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Թուրքիան «նախազգուշացրել է իր զրուցակիցներին, որ Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում պարունակում է (հակամարտության գոտու) ընդլայնման և էսկալացիայի վտանգ»։ «Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա, ի հեճուկս միջազգային իրավունքի, արդարացրեց այս մտահոգությունները: Իրանի արձագանքն այս հարձակմանը և դրան հաջորդած իրադարձություններին ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրադարձությունները կարող են արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել զարգացումները կանխելու համար: Դա ընդմիշտ կվնասի կայունությանը մեր տարածաշրջանում և կհրահրի էլ ավելի մեծ հակամարտություններ գլոբալ մակարդակում»,- ասվում է գերատեսչությունում:
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Թաթոյան
Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմա...