ՊՆ հայտարարությունը՝ զինվորական մեքենաները զինվորների գումարով վերանորոգելու մասին հրապարակման վերաբերյալ
«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ վթարից տnւժածի մայրը հայտնել էր, որ զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում: