Հասարակություն
Սպասվում է անձրև, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում
Edita
Հայաստանի Հանրապետության տարածքում 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում ապրիլի 12–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +14....+16 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
5.0
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
5.0