Մեղրիի ողբերգական վթարի առնչությամբ Քննչական խումբ է ձևավորվել․ պարզում են հանգամանքները
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ։ Այդ մասին հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․
«Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`Արեգ Արմենի Քերոբյան,Սլավիկ Վարդանի Վարդանյան,Դավիթ Համբարձումի Հակոբյան,Ժոզեֆ...
Մետրոպոլիտենը նոր մանրամասներ է հայտնել տեղի ունեցած ողբերգական դեպքից
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել․«Հարգելի՛ ուղևորներ,Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը...
Ավազի մեջ հայտնաբերել են «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի
Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևա...
Ողբերգական ավտովթար՝ մահվան ելքով
Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճա...