ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ

Երեկ՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացի:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանադանոցում պարզվել է, որ «մարմնի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 46-ամյա Արմենակ Գ.-ն:


Մինչ վիրահատարան կտեղափոխեին վիրավորին, նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ տեղի է ունեցել դանակահարություն:


Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Արմենակ Գ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Արթուր Վ.-ն: