Նոր մանրամասներ «Ուրալ»-ի ողբերգական վթարի հետևանքով վիրավորների առողջական վիճակից
Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։
Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
Նախարարները զինծառայողներին մաղթել են շուտափույթ ապաքինում։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն:



Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Զինվորներն են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել. վթարից տուժածի մայր․ «Ազատություն»
Քիթ-բերանը, կողերը՝ ջարդված, «հազիվ շնչում է, վերակենդանացման բաժանմունքում է պառկած», տատը նկարագրում է թոռան վիճակը, ո...
Վարժական հավաքների ծանուցումը կդառնա հրապարակային
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ...
««Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր․ NEWS
Պայմանագրային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը օրերս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում եղած 20 վիրավո...