ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան միջուկային զենք ունեցող երկրներին կոչ են արել
Միացյալ Նահանգները, Ֆիլիպինները և Ճապոնիան պնդում են, որ պատրաստ են ձգտելու դեպի առանց միջուկային զենքի աշխարհ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի համատեղ հայտարարության մեջ:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարության մեջ ասվում է. «Մենք վերահաստատում ենք դեպի առանց միջուկային զենքի աշխարհ մեր համատեղ ձգտումը, որի անկյունաքարն է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, և միջուկային զենք ունեցող երկրներին կոչ ենք անում աջակցելու կայունությանն ու թափանցիկությանը, ինչպես նաև առարկայական երկխոսություն վարելու միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ:
Մենք նաև կոչ ենք անում անհապաղ սկսելու միջուկային զենքի համար տրոհվող նյութի արտադրության արգելման պայմանագրի շուրջ վաղուց հասունացած բանակցությունները»:
Նշենք, որ հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։
Բացի այդ, երկրները հայտարարել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հանձնառության մասին և վճռականորեն դատապարտել են ԿԺԴՀ-ի էսկալացիոն սպառնալիքները և բալիստիկ հրթիռների աննախադեպ քանակությունը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության և անվտանգության համար:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...