«Զեկույց է հակասությունների և ծրագրերի չկատարման մասին». Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կառավարության ծրագրի կատարողականը որակել է որպես «հակասությունների և չկատարման մասին» զեկույց:
«Դուք պարտավոր եք առաջ անցնել, ոչ թե ընկնել պատմության գիրկը, ամեն ինչ համեմատել անցյալի, միգուցե նաև՝ անցյալի սխալների հետ, առանց հաշվի առնելու այն արժեքները, որ անցյալում ձեռք են բերվել և հիմք պետք է հանդիսանան ՀՀ զարգացման համար»,-ասաց նա։
Ըստ Օհանյանի, եթե քաղաքացիներին հարցնեն՝ ո՞ր խնդիրներն են առաջնահերթ անհանգստացնում իրենց, մեծամասնության պատասխանը կլինի «սահմանային սպառնալիքները, մեր տարածքի հանդեպ ոտնձգությունները, մեր անբավարար անվտանգությունը և, վերջապես, վաղվա հանդեպ բոլորին համակած վախն ու անորոշությունը»:
Նա հավելեց. «Եվ այս պատասխանը կստանաք ոչ միայն սահմանային բնակավայրերում, այլև բոլոր երևանցիներից»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...