Ստուբը ՆԱՏՕ-ին կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ հակամարտությանը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Financial Times պարբերականին տված հարցազրույցում Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել նախապատրաստվել ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները պետք է իրենց բանակները պատրաստեն հնարավորին, այլ ոչ թե ռազմատենչ հռետորաբանությամբ խոսեն ՌԴ-ի դեմ: Ստուբը կարծում է, որ վերջերս հնչած «Ռուսաստանի սպառնալիքների» մասին հրապարակային նախազգուշացումները շեղում են Եվրոպայի պետությունների ուշադրությունը Կիևի ռեժիմին օգնելուց և իրենց զինվորականներին պատրաստելուց:
Այնուամենայնիվ, Ֆինլանդիայի նախագահը չի կարծում, որ Ռուսաստանը մինչև 2030 թվականը հակամարտություն կսկսի դաշինքի պետություններից մեկի հետ:
«Ինձ մի փոքր անհանգստացնում են այս բավականին ռազմատենչ խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է փորձարկել 5-րդ հոդվածը (հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրությունը), և որ Եվրոպան հաջորդն է լինելու։ Կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք դրան, բայց կարծում եմ, որ դա չափազանց քիչ հավանական է», - ասել է Ստուբը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրները պետք է ավելի պատրաստված լինեն։ Նա նաև կոչ է արել պատրաստվել իրավիճակի զարգացման վատագույն սցենարին՝ դրանից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...