Դեպք է եղել, որ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը չի միացել․ վարչապետ
Օրենքով սահմանված է, որ հայկական կողմի հրամանով պետք է միանա հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը, սակայն դեպք է եղել, որ այն չի միացել։ ԱԺ-ում իր ելույթում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նախընտրական ծրագրից մեջբերում են անում, որտեղ մենք գրել ենք, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ միասնական համակարգը և այլն։ Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց ՀԱՊԿ-ն ասում է, որ չէ, չեմ գալիս ձեզ օգնելու, պայմանագիրը չի աշխատում։
Դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել։ Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ»,-ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...