Առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել այրան հավաքի շրջիկ կետ. Ավանեսյան
Ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես աշխարհում աճում է արյան դոնորության կարիքը: Այս մշակույթը, ցավոք սրտի, դեռ Հայաստանում տարածում չունի, և մենք պետք է սովորենք տարին մեկ անգամ գնալ, արյուն հանձնել, որովհետև որևէ դեղամիջոց չկա արյանը փոխարինող: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում են արյան բանկի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Մենք մինչև տարվա վերջ կավարտենք և կունենանք ամբողջովին նոր համալրված արյան բանկ, որը ծառայելու է ամբողջ հանրապետության նաև ռազմավարական պաշարի և այլնի համար:
«Մարզային արյան կետերը ևս վերանորոգման և վերազինման գործընթացում են: Առաջիկայում կմեկնարկեն Գորիսի արյան կետի վերանորոգման աշխատանքները: Սարքավորումներն արդեն ունենք, և սպասում ենք՝ ավարտվի վերանորոգումը, և սարքավորումները կտեղադրենք: Առաջարկում եմ առաջիկա ամսվա ընթացքում Ազգային ժողովում կազմակերպել այրան հավաքի շրջիկ կետ և խորհրդարանին ևս դարձնել դոնորության մասնակից»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին»...
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...