2020-2023 թթ-ին ՀՀ կառավարությունը ԼՂ-ին 1,3 միլիարդ դոլար է տվել
2020-2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ (1,3 միլիարդ դոլար)։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՝ արձագանքելով այն մեղադրանքին, թե Հայաստանի իշխանությունները մենակ են թողել Լեռնային Ղարաբաղին։
«Ասում են Լեռնային Ղարաբաղին մենակ թողեց այս իշխանությունը։ 2020-2023 թվականին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ(1,3 միլիարդ դոլար)։ Լեռնային Ղարաբաղում աշխատավարձը բարձր էր, քան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թոշակը բարձր էր, քան Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղը լուծարված է ձեր ձեռամբ»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...