ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը խոսել է բրյուսելյան հանդիպման մասին
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումն այն մասին չէ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն գալու են ու լուծեն մեր խնդիրները։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում։
«Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական, երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան ու լուծեն մեր խնդիրները»,- ասաց նա:
Ըստ վարչապետի` պետք է ամրացնել այն գիտակցումը, որ մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք:
«Դրանք մեր խնդիրներն են, սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն նշանակում է սեփական խնդիրների գիտակցում ու դրանց լուծման գնալու պատրաստակամություն»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հայտնեց, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը կարող է ևս 2 տարով երկարացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։Ղազախստանի նախագ...