ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի կանխավարկածով՝ ՀՀ-ն պետք է սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ չունենա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կանխավարկածով՝ ՀՀ-ն պետք է սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ չունենա։
«Մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մյուս կողմից մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել։ Բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։ Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար առաջարկ ունենք՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչը կլուծի Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի և մեր 31 գյուղերի հարցերը։ Իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ ՊՆ ստորաբաժանումները ետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի կողմից այդ առաջարկներն անարձագանք են մնում. «Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որ Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։Ղազախստանի նախագ...