ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12-րդ դարը չէ, որ 50 մետրը բան որոշի․ Փաշինյան
Սահմանագծման ոչ մի սցենարով Կիրանց գյուղի բնակիչը ստիպված չի լինելու Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել։ Ազգային ժողովում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ են տալու սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանին, հայաստանյան 4 բնակավայրերին։
Նշեց Փաշինյանը նշեց․ «Ամենավատ սցենարով իրականացնելու դեպքում՝ Ոսկեպարի բնակիչն էլ՝ չէ, որովհետև մենք Ոսկեպարը Կիրանցին միացնող նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն կարող է՝ ունենանք, կարող է՝ չունենանք»։
Ըստ նրա՝ սա 12-րդ դարը չէ, որ 50 մետրի տարբերությունը որոշիչ լինի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կամ այն կողմ ընկնել։
«Եթե սահմանազատումը և մյուս քայլերը չեն երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու Ադրբեջանի չհարձակվելը, ճիշտ չէ՞ արդյոք, որ կռիվը սկսվի 2 կմ, այլ ոչ թե 200 մետր հեռավորությունից»,- հարցրել էր Գեղամ Նազարյանը։
Փաշինյանի խոսքով՝ ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Նրա խոսքով` այնպես չէ, որ 50 և 100 մետրի միջև տարբերություն չկա, սակայն այն մեր խնդիրը չի լուծում։ ՀՀ վարչապետը խոստացավ՝ երբ սահմանագծման հարցում զարգացում լինի, որի իրականացման հավանականությունը 50-60 տոկոսից բարձր լինի, ինքը կրկին կայցելի բնակավայրեր ու կխոսի մարդկանց հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք «իրական» Հայաստանը․ Փաշինյան
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Հայաստանում դիմավորում Ղազախստանի նախագահին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։Ղազախստանի նախագ...