Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին․ հայտնի է, թե որ դեպքում
Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե երկիրը որոշի վրեժ լուծել Իրանի հյուպատոսության ռմբակոծման համար, որի արդյունքում սպանվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ։ Այս մասին գրում է The Sun-ը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված պարսկերեն ուղերձում ասել է, որ եթե Թեհրանն իր տարածքից հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը կպատասխանի հարձակումով Իրանի ներսում։
«Եթե Իրանը հարձակվի իր տարածքից, Իսրայելը կպատասխանի և կհարձակվի Իրանի վրա», - գրել է Կացը:
The Times of Israel-ը հայտնել է, որ, ըստ իսրայելցի զինվորական պաշտոնյաների, Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին ապրիլի 12-ից հետո: Իսրայելն ակնկալում է, որ Թեհրանը քայլեր չի ձեռնարկի մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտը: Այս տարի այն կավարտվի ապրիլի 12-ին։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...