ՀՀ-ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. վարչապետ
Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ մոտեցումը Իրանի հետ համագործակցության հարցում։
«Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասիր Քանանին, մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպումը, հայտարարել էր, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ:
Նա կարևորել էր տնտեսական համագործակցության ամրապնդումն ու կապերի ընդլայնումը։ Քանանին ընդգծել էր, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:
Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մենք սպասման մեջ ենք: Հավելել է վարչապետը:
«Սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը։ Սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար և պետք է շարունակենք ջանքերն այս ուղղությամբ»
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։...