Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն փորձո՞ւմ է տանել էսկալացիայի. լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին

Պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիտարկում է արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ…

Պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիտարկում է արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 


«Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,-  ասել է նա։


ՔՊ-ականի խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Նա նշել է, որ եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին։


Քոչարյանը կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով։


«Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասել է նա։


Անդրանիկ Քոչարյանը էսկալացիայի վտանգ չի տեսնում. «Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։


Պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ նշել է, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան

Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250