ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կրակոցներով ուղղակի հիշեցնում է, որ պահանջը ներկայացրել է և պատասխանի է սպասում. Խաչատրյան
Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ Տավուշից տարածքներ կորզելու, հիմա կրակոցներով ուղղակի հիշեցնում է, որ պահանջը ներկայացրել է և պատասխանի է սպասում: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հարցին՝ այդ դեպքում Սյունիքում ինչու՞ է կրակում, նա պատասխանել է. «Կարող է Սյունիքում կրակել, վաղը Նախիջևանի սահմանագլխին կրակել: Չմոռանանք, որ Ադրբեջանի բոլոր մխրճումները ՀՀ տարածք, եղել են նոր ձևավորված սահմաններից, և իրենց համար, իհարկե, շատ ավելի հեշտ է Սյունիքում կրակել, Վայոց ձորում կրակել, Գեղարքունիքում կրակել և առաջխաղացում ապահովել այդ սահմաններից: Տավուշում հնուց կահավորված դիրքեր են, և ադրբեջանցներն այս 30 տարիների ընթացքում մի միլիմետր առաջ չեն եկել, և պատճառներից մեկն էլ, թե ինչու են այդ տարածքներն ուզում, նրանք ուզում են ամուր սահմանի մեջ ճեղք առաջացնել»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՊՆ-ն փաստում է, որ սահմանին կուտակումներ չկան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսում է պատերազմի հավանականության մասին, Արթուր Խաչատրյանն ասել է. «Դե զիջումների համար պատասխանատուն Փաշինյանն է, և ինքը սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում՝ կամ գնում եմ զիջումների, կամ կլինի պատերազմ: Դա սեփական ժողովրդին վախեցնելու, պայքարի ոգին կոտրելու նպատակ է հետապնդում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը». Փաշինյան
Սահմանադրության ոչ թե տեքստի, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Այս մասին տեսանյութում ասում է ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի տարածքում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել․ Փաշինյան
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հրապարակել է պետության մասին տեսաշարի 3-րդ հատվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է պետության հենասյուներից մեկին՝ տարածքին, ն...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...