«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը ՔԿ-ում հարցաքննվել է

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրավիրվել է ՔԿ՝ իր կողմից ներկայացված հաղորդման առնչությամբ։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին ներկայացել է ՔԿ և բացատրություն տվել։


«Քննիչն ընդամենը հաղորդման վերաբերյալ քննություն անցկացրեց, այսինքն՝ ինչ է իրենից ենթադրում այդ ամենը, ինչ փաստեր, հիմնավորումներ կար, այդ մասին խոսել եմ, բացատրել, այդ ամենն արձանագրվել է թղթի վրա, որը նաև ստորագրել եմ։ Բովանդակային առումով այն էր, որ ոստիկանություն հաղորդում է տրվել ապօրինության վերաբերյալ՝ ընդունման-հանձնման, որի արդյունքում պետռեգիստրում դադարեցվել է թատրոնի գործունեությունը։ Այդտեղ կա՛մ փաստաթղթի կեղծիք է եղել, կա՛մ օրենքի շրջանցում։ Երկրորդ հաղորդումը վերաբերում է գողությանը, մասնավորապես, «Գոյ» թատրոնի անձնակազմի աթոռներն են գողացել»,- ասել է Սարգիս Արզումանյանը։


Վերջինս տեղեկություն չունի՝ ինչ հատկանիշներով է նախաձեռնվել քրեական վարույթը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


Քաղաքականություն