Շենգենյան գոտու անալոգը կարող է հայտնվել Հարավարևելյան Ասիայում. Bloomberg
Շենգենյան գոտու անալոգը կարող է հայտնվել Հարավարևելյան Ասիայում: Այս գաղափարն առաջ է քաշում Թաիլանդի վարչապետ Սեթթա Թավիսինը։ Ըստ Bloomberg-ի՝ վերջին ամիսներին նա այդ մասին քննարկել է Կամբոջայից, Լաոսից, Մալայզիայից, Մյանմայից և Վիետնամից գործընկերների հետ։
Խոսքը Շենգենյան վիզայի տարածաշրջանային անալոգի ստեղծման մասին է։ Եթե գաղափարը կյանքի կոչվի, ապա զբոսաշրջիկները կկարողանան ազատ ճանապարհորդել հարեւան վեց երկրների միջեւ։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Թաիլանդը ձգտում է ավելացնել զբոսաշրջության եկամուտը և պաշտպանել իր տնտեսությունը այնպիսի անբարենպաստ գործոններից, ինչպիսիք են «դանդաղ արտահանումը և թույլ համաշխարհային պահանջարկը»: Երկրների ղեկավարների մեծ մասը, որոնց հետ բանակցել է Սեթթա Թավիսինը, դրական են վերաբերվում միասնական վիզայի հայեցակարգին, ասվում է հրապարակման մեջ։
«Մեկ վիզան կարող է հեշտացնել որոշումը երկար ճանապարհորդող զբոսաշրջիկների համար», - ասում է Թաիլանդի հյուրանոցների ասոցիացիայի նախկին նախագահ Մարիսա Սուկոսոլը:
Նրա կարծիքով, նման վիզայի վավերականությունը պետք է երկարաձգվի սովորական 30-ից մինչև 90 օր՝ այն գրավիչ դարձնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում». Արավուս գյուղի նախկին գյուղապետ
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի...
Ռուսաստանը Ղազախստանից բենզին է կպահանջի դեֆիցիտի դեպքում. Reuters
Ռուսաստանը Ղազախստանի հետ պայմանավորվել է 100 հազար մետրիկ տոննա բենզին մատակարարել ռուսական նավթավերամշակման գործարաննե...