Ռուսաստանը Ղազախստանից բենզին է կպահանջի դեֆիցիտի դեպքում. Reuters
Ռուսաստանը Ղազախստանի հետ պայմանավորվել է 100 հազար մետրիկ տոննա բենզին մատակարարել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների հետ կապված դեֆիցիտի դեպքում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոլորտի երեք աղբյուրների։
Բելառուսն արդեն համաձայնել է օգնել Ռուսաստանին բենզինի մատակարարումների հարցում, գրում է գործակալությունը։
Ըստ Ռոսստատի մարտի վերջի տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունում բենզինի արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 14,3%-ով։ Դա պայմանավորված է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներով։ CNN-ը նշում է, որ հարձակումներն ավելի արդյունավետ են, քան եվրոպական պատժամիջոցները, քանի որ դրանց թիրախը վառելիքի վերամշակման օբյեկտներն են, որոնք հնարավոր չէ վերականգնել առանց արևմտյան թանկարժեք սարքավորումների։
2024 թվականի մարտի 1-ից Ռուսաստանում վերսկսվեց վառելիքի արտահանման արգելքը, սակայն բորսայում բենզինը շարունակում է թանկանալ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտությա...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...