Պատահարներ
Երկրաշարժ՝ Աշոցք գյուղի մոտ. ինչ է հայտնի
Gohar Vardanyan
Սույն թվականի Ապրիլի 7-ին` տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 44.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում է Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի՝ Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Լուսաձորում սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա տղամարդը արջի զոհ է դարձել. Ոսկան Սարգսյան
Gohar Vardanyan
Պայթյուն՝ Թբիլիսիի զենքի խանութներից մեկում. զոհերի թիվը հասել է 3–ի
Gohar Vardanyan
Սպանություն՝ Արագածոտնի մարզում. խեղդամահ են արել 70-ամյա տղամարդուն. ԶԼՄ
Gohar Vardanyan
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր. ԶԼՄ
Gohar Vardanyan