ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժայինները գրոհել են Էկվադորում Մեքսիկայի դեսպանատան վրա. դիվանագետներ են վնասվածքներ ստացել
Էկվադորում մեքսիկացի դիվանագետները վնասվածքներ են ստացել դեսպանատան գրոհի ժամանակ, երբ ուժայինները ներխուժել են ապաստան գտած Էկվադորի նախկին փոխնախագահին ձերբակալելու համար: Այս մասին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարար Ալիսիա Բարսենան Х սոցցանցում:
«Նախագահ Լոպես Օբրադորի հետ խորհրդակցությունների ընթացքում, հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի աղաղակող խախտումը և Էկվադորում Մեքսիկական դիվանագիտական անձնակազմի ստացած վնասվածքները, Մեքսիկան հայտարարում է Էկվադորի հետ դիվանագիտական հարաբերությունների անհապաղ խզման մասին», — գրել է նա:
Ավելի վաղ Էկվադորի իշխանությունները ձերբակալել էին նախկին փոխնախագահ Խորխե Գլասին, որը գտնվում էր Կիտոյում Մեքսիկայի դեսպանատանը: Մեքսիկայի կառավարությունը պատրաստվում էր քաղաքական ապաստան տալ Գլասին, բայց Էկվադորի արտաքին գործերի նախարարությունը պահանջում էր քաղաքական գործչին հանձնել արդարադատությանը:
Դիվանագիտական ներկայացուցչությունը թույլ չի տվել ոստիկանությանը մտնել իր տարածք՝ Գլասին ձերբակալելու համար։ Ապրիլի 5-ի երեկոյան իրավապահները գրոհել են Կիտոյում Մեքսիկայի դեսպանատունը և ձերբակալել Գլասին։ Էկվադորի նախկին փոխնախագահը մեղադրվում է կոռուպցիայի գործով: Նա արդեն պատիժը կրել է բանտում 2017-2022 թվականներին։
Ավելի վաղ Մեքսիկան ԱՄՆ-ին էր հանձնել խոշոր նարկոբարոն Օվիդիո Գուսման Լոպեսին: Որոշումը «Սինալոա» կարտելի դեմ Մեքսիկայի Արդարադատության նախարարության պայքարի վերջին քայլն էր։
Նմանատիպ հոդվածներ
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշ...
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվե՞ն, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու գրառել, որ Ստեփանավանում պատասխանել է լրագրողների...