Թուրքիան Ադրբեջանին ամեն կերպ կաջակցի․ Չավուշօղլու
Զանգեզուրի միջանցքի բացումն, անշուշտ, օգուտ կբերի բոլորին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
«Այդ միջանցքի բացումը լավ օգուտ է խոստանում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հենց Հայաստանի համար։ Այդ առումով մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը», - ասել է նա։
Նա հայտնել է նաև, որ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում երկկողմ հանդիպման անցկացմանը։
«Մենք աջակցում ենք այս ուղղությամբ վերջին հանդիպումներին և հույս ունենք, որ դրանք կշարունակվեն», - ասել է նա:
Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին։
«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին ամեն կերպ կաջակցի»,- ասել է նա։
«Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին ։ Փոխարենը պետք է խրախուսել խաղաղությունը տարածաշրջանում», - ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...