ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փիղը հարձակվել է զբոսաշրջիկների մեքենայի վրա․ կա զոհ և վիրավորներ․ Աֆրիկա
Զամբիայում փիղը հարձակվել է զբոսաշրջիկներով մեքենայի վրա։ 80-ամյա ամերիկուհին մահացել է, եւս հինգ մարդ տուժել է: Հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Կաֆուե» ազգային պարկում։ Հինգ տոննայանոց կենդանին կարծել է, որ սաֆարիի համար նախատեսված ջիպը վտանգ է ներկայացնում, եւ որոշել է հարձակվել դրա վրա։ Կենդանին մի քանի հարյուր մետր հետապնդել է մեքենային, վարորդ-ուղեկցորդը կանգ է առել ու փորձել հետ քշել, սակայն մնացել է ճանապարհին։ Այդ պահին փիղն իր ժանիքներով շրջել է մեքենան։ Տեղում մահացել է ամերիկացի կին, մեկ զբոսաշրջիկ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, եւս չորսը ուժեղ վնասվածքներ ստացել:
«Կաֆուեն» Աֆրիկայի մեծությամբ երկրորդ ազգային պարկն է։ Նրա ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց բոլոր սաֆարի-էքսկուրսավարները փորձառու են եւ լավ պատրաստված, սակայն ողբերգական պատահականության պատճառով այդ զբոսաշրջիկների երթուղին արգելափակվել է, եւ նրանք չեն հասցրել փախչել փղից:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Ստեփանավանում պայմանագրային զինծառայողի դանակահարության մասին
Ստեփանավանում ապրիլի 1-ին պայմանագրային զինծառայողին դանակահարած անձը ձերբակալված է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկչություն՝ Իրանում․ կան զոհեր
«Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Իրանում երկու ոստիկանական բաժանմունքների վրա։ Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրաշարժ՝ ԱՄՆ-ում․ ընդհատվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի մոտակայքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ զբոսաշրջային ճամբարում․ մարդիկ ստիպված են եղել լողազգեստներով փախչել․ ՌԴ
Կրասնոդարի երկրամասում զբոսաշրջային ճամբարում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ ստիպված են եղել կրակից գրեթե մերկ փախչել գազի բալո...