ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես առաջին անգամ եմ էս բանի մասին լսում․ Փաշինյանը երկար ծիծաղեց իր ասածի վրա
Պետական ստանդարտացման ծրագրի շրջանակներում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձել է հասցեների ստանդարտացմանը։
«Երբ շտապօգնություն ենք կանչում, հետո ստիպված ենք լինում իջնել ներքևի փողոց՝ շտապօգնությանը դիմավորել, որ ցույց տանք, թե այդ հասցեն որտեղ է գտնվում։ Նման հարցեր կան, որ ստանդարտի ընդունումը հետագայում պետական մարմիններին թույլ է տալու միասնական ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազաներ»,- ասել է նա։
Արձագանքելով Թովմասյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այնպիսի թեմա բացեցիք․․․ Երբ խոսում էիք, մտածեցի, որ առաջին անգամ եմ իմանում, թե ինչու ենք գնում շտապօգնությանը դիմավորելու։ Ինձ միշտ թվում էր՝ դա քաղաքավարությունից է։ Պարզվում է՝ դրա պատճառն էն ա, որ մենք հասցեի ստանդարտ չունենք, դժվար է բացատրել, թե հասցեն որտեղ է գտնվում։ Անկեղծ եմ ասում՝ ինչքան էլ ամոթ է հնչում, առաջին անգամ եմ նման բանի մասին լսում։ Ինձ միշտ թվում էր՝ դա բժշկի մասնագիտության նկատմամբ առանձնահատուկ հարգանքի դրսևորում է, որ մենք գնում ենք, փողոցում կանգնում, շտապօգնությանը արարողակարգային դրսևորում է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...