Սերժ Սարգսյանը` Բրյուսելյան հանդիպման մասին
Արևմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրման մեր տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իմ կարծիքով` ՀՀ ակնկալիքն այդ հանդիպումից պետք է լինի խնդրել ԵՄ–ին և ԱՄՆ–ին ռեալ օգնել ՀՀ սուվերեն տարածքը պահպանելուն, որ ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, վերականգնվեն արցախահայության իրավունքները»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` ԵՄ–ն ու ԱՄՆ–ն էլ իրենց հերթին Հայաստանի կառավարչից պետք է պահանջեն, որ ՀՀ–ում հաստատվի իրական ժողովրդավարություն, քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, ոչ թե ընտրողական ու ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնեն։
Հիշեցնենք, որ վաղը` ապրիլի 5-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...