ՌԴ–ում կալանավորվել է «Լուկօյլ»–ի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
ՌԴ–ում Բասմանի դատարանը թույլ է տվել կալանավորել «Լուկօյլ» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսեյ Ստեփանովին, ով մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ։
«Դատարանը բավարարել է նախաքննական մարմինների հարցումը՝ «Լուկօյլ» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Ստեփանովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին՝ կալանքի տեսքով մինչև հունիսի 2-ը», - հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
Դատարանը պարզաբանել է, որ Ստեփանովը ղեկավարել է «Լուկօյլ» ՓԲԸ մաքսային մարմինների հետ աշխատանքի բաժինը։
Դատարանը տնային կալանքի է ենթարկել նաև Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության Կենտրոնական էներգետիկ մաքսատան էներգետիկ մաքսային բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Ակիմովին և այլ անձանց:
Մեղադրանքի մանրամասները դատարանում չեն բացահայտվել։ Միաժամանակ, ինչպես «Ինտերֆաքս»-ին պարզաբանել է իրազեկ աղբյուրը, գործով մեղադրյալները բերման են ենթարկվել ապրիլի 3-ին։ Նրանք մեղադրվում են անցյալ տարվա սկզբից կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ՝ կապված նավթավերամշակող կազմակերպությունների արտաքին առևտրային գործունեության մասին ապօրինի տվյալների ստացման հետ, որոնք օրենքով պաշտպանված հարկային գաղտնիք են։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ իշխանությունները և «Նովատեկ»-ը 24,3 միլիարդ ռուբլի կհատկացնեն կարևոր սարքավորումներ ստեղծելու համար
ՌԴ իշխանությունները և «Նովատեկ» գազային ընկերությունը մինչև 2030 թվականը 24,3 միլիարդ ռուբլի կհատկացնեն LNG-ի արտադրությ...
«Նովատեկ»–ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է «Арктик СПГ-2»–ի արտադրությունը
Ռուսական «Նովատեկ» գազային ընկերությունը դադարեցրել է իր «Арктик СПГ-2» նախագծում արտադրությունը պատժամիջոցների և լ...
Թաիլանդը միասնական վիզա է առաջարկում Հարավարևելյան Ասիայի վեց երկրների համար
Թաիլանդի վարչապետ Սեթթա Թավիսինը Հարավարևելյան Ասիայի հինգ այլ երկրների ներկայացուցիչներին առաջարկում է Շենգենյան վ...
Ղազախստանի Halyk Bank-ը դադարեցրել է Мир քարտերի սպասարկումը
Ղազախստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Halyk Bank-ը, փետրվարի 27-ից վերջապես դադարեցրել է Мир քարտերի սպասարկումը։ Սպասար...