Թաիլանդը միասնական վիզա է առաջարկում Հարավարևելյան Ասիայի վեց երկրների համար
Թաիլանդի վարչապետ Սեթթա Թավիսինը Հարավարևելյան Ասիայի հինգ այլ երկրների ներկայացուցիչներին առաջարկում է Շենգենյան վիզայի նմանությամբ միասնական տուրիստական վիզա ներմուծել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Միասնական վիզան պետք է վավեր լինի Թաիլանդում, Մալայզիայում, Կամբոջայում, Վիետնամում, Լաոսում և Մյանմայում: Թավիսինը վերջին ամիսներին քննարկել է գաղափարը հինգ երկրների իր գործընկերների հետ, հայտնում է Bloomberg-ը:
Ենթադրվում է, որ նման վիզան պետք է ավելացնի զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ երկրներ, ինչպես նաև եկամուտը մեկ զբոսաշրջիկի հաշվով։ Անցյալ տարի այս վեց երկրներ են այցելել մոտ 70 միլիոն զբոսաշրջիկներ, որոնց կեսից ավելին՝ Թաիլանդից և Մալայզիայից։ Միայն այս երկու երկրներին 2023 թվականին զբոսաշրջությունը 48 միլիարդ դոլար է բերել։ Անցած տարվա ընթացքում Թաիլանդը չեղյալ է հայտարարել Չինաստանի հետ վիզաները, և ժամանակավորապես չեղարկել է վիզաները մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի և Հնդկաստանի հետ: 2023 թվականին ամենաշատ զբոսաշրջիկները Թաիլանդ են ժամանել Մալայզիայից՝ 4,6 միլիոն, Չինաստանից՝ 3,5 միլիարդ, երկիր են այցելել նաև մոտ 1,5 միլիոն զբոսաշրջիկներ Ռուսաստանից։
Միևնույն ժամանակ, շատ փորձագետների կարծիքով, միասնական վիզայի ներդրման նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, ոչնչով չի ավարտվի՝ հաշվի առնելով այս երկրների միջև նման փոխգործակցության նախկին փորձը։ C9 Hotelworks խորհրդատվական ընկերության կառավարիչ տնօրեն Բիլ Բարնետի կարծիքով, ավելի իրատեսական տարբերակ կարող է լինել երկրների միջև երկկողմ համաձայնագրերի կնքումը։
Նմանատիպ հոդվածներ
Գրոսսին խոստովանել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը մոտ է եղել միջուկային վթարի. Bloomberg
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը մոտ է եղել միջուկային վթարի՝ անօդաչու թռ...
ՌԴ–ում կալանավորվել է «Լուկօյլ»–ի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
ՌԴ–ում Բասմանի դատարանը թույլ է տվել կալանավորել «Լուկօյլ» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսեյ...
ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 5,84 մլն բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 5,84 մլն բարելով՝ մինչև 457,26 մլն բարել, հաղորդում է երկրի է...
ՌԴ իշխանությունները և «Նովատեկ»-ը 24,3 միլիարդ ռուբլի կհատկացնեն կարևոր սարքավորումներ ստեղծելու համար
ՌԴ իշխանությունները և «Նովատեկ» գազային ընկերությունը մինչև 2030 թվականը 24,3 միլիարդ ռուբլի կհատկացնեն LNG-ի արտադրությ...