Ղազախստանի Halyk Bank-ը դադարեցրել է Мир քարտերի սպասարկումը
Ղազախստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Halyk Bank-ը, փետրվարի 27-ից վերջապես դադարեցրել է Мир քարտերի սպասարկումը։ Սպասարկումը դադարեցվել է ինչպես բանկոմատների, այնպես էլ POS տերմինալների միջոցով։
«Վերջին փոփոխությունը եղել է փետրվարի 27-ին, Мир քարտերն այլևս չեն սպասարկվում», - ТАСС-ին հայտնել են Halyk Bank-ի հեռախոսային կենտրոնում։
Halyk Bank–ը սահմանափակել է ռուսական Мир քարտերի սպասարկումը 2022 թվականի գարնանը։ Այն թույլ էր տալիս վճարումներ կատարել POS տերմինալների միջոցով, բայց առանց կանխիկացման հնարավորության։ 2022 թվականի դեկտեմբերին վճարումները կասեցվել են։
Ներկայումս Ղազախստանում Мир քարտերի սպասարկումն իրականացվում է ռուսական ВТБ–ի դուստր ձեռնարկության միջոցով: Քարտը հնարավոր է բացել միայն ազգային արժույթով` տենգեով:
Այսօր հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին Ղրղզստանում կդադարեցվի Мир քարտերի սպասարկումը։ Մարտի 30-ին Հայաստանի ArCa վճարային համակարգի մասնակից բանկերի կողմից դադարեցվել է Мир քարտերի սպասարկումը։
Նմանատիպ հոդվածներ
«Նովատեկ»–ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է «Арктик СПГ-2»–ի արտադրությունը
Ռուսական «Նովատեկ» գազային ընկերությունը դադարեցրել է իր «Арктик СПГ-2» նախագծում արտադրությունը պատժամիջոցների և լ...
ՌԴ իշխանությունները և «Նովատեկ»-ը 24,3 միլիարդ ռուբլի կհատկացնեն կարևոր սարքավորումներ ստեղծելու համար
ՌԴ իշխանությունները և «Նովատեկ» գազային ընկերությունը մինչև 2030 թվականը 24,3 միլիարդ ռուբլի կհատկացնեն LNG-ի արտադրությ...
ՌԴ–ում կալանավորվել է «Լուկօյլ»–ի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
ՌԴ–ում Բասմանի դատարանը թույլ է տվել կալանավորել «Լուկօյլ» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսեյ...
ԱՄՆ–ում FTX կրիպտոարժույթի հիմնադիրը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Նյու Յորքի դաշնային դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել սնանկացած FTX կրիպտո բորսայի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին։...