Նոր Նորքի բաժնում նռնակի պայթյունից վիրավորում ստացած անձը կալանավորվել է․ «Փաստինֆո»

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակ պայթեցնելու գործով կալանավորվել է նաև երրորդ անձը՝ Արթուր Մովսիսյանը, որը իր իսկ կողմից նռնակի պայթյունի հետևանքով բեկորային վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արայիկ Պապիկյանից։


Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ Արթուր Մովսիսյանն արդեն ՔԿՀ-ում է, թեև, ըստ փաստաբանի, բժշկական խնամքի կարիք ունի․ «Արթուր Մովսիսյանի հետ բացի կալանքի հարցի քննարկումից այլ գործողություններ չի կատարվել։ Նա ցուցմունք չի տվել. միայն հայտնել է, որ ահաբեկչական որևէ գործողություն չի կատարել, և, օգտվելով լռելու իր իրավունքից, այլ ցուցմունք չի տվել»,- ասել է նա։


Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող մյուս անձանց, ապա նրանց կալանքի որոշումը չի բողոքարկվել դեռևս։

Քաղաքականություն