Լավրովը նշել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման առավել խելամիտ ծրագիրը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է Չինաստանը, ամենահստակ և ողջամիտ պլանն է եղածներից:
«Ավելի հստակ պլան դեռևս անցյալ տարի ներկայացրել է Չինաստանը՝ առաջարկելով 12 կետեր, ինչպես իրենք են ասում՝ սկզբունքների և մոտեցումների մի փաթեթ։ Չինաստանի մեր գործընկերներն ասում էին, որ ցանկանում են, որ այս բոլոր սկզբունքների շուրջ լինի բոլոր մասնակիցների համաձայնությունը»,- ասել է Լավրովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի», որը Ռուսաստանը մերժում է, չինական պլանի բոլոր 12 կետերը փոխկապակցված են։
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ չինական փաստաթղթի հիմքում տեղի ունեցածի պատճառների վերլուծությունն է և հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Այն կառուցված է ընդհանուրից՝ մասնավոր տրամաբանության մեջ»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ որոշ պետություններ քննադատել են ՉԺՀ-ի նախաձեռնությունը ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ «այս ծրագիրը քննադատում էին՝ ասելով, որ այն անորոշ է, բայց սա խելամիտ ծրագիր է, որը չինական մեծ քաղաքակրթությունը առաջարկել է դնել քննարկման»:
Նմանատիպ հոդվածներ
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...