ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը
Հայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։
«Հայտնում ենք, որ առաջադրված հարցերը դեռևս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդյունքների վերաբերյալ կլինեն համապատասխան մամուլի հաղորդագրություններ», - Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Լրատվամիջոցը նաև հարցրել էր, թե ուրիշ որ հատվածներում է հանձնարարվել նման աշխատանքներ կատարել բացի Ոսկեպարից, արդյոք այդպիսի հատվածներ են համարվում նաև Տիգրանաշենի, Ազատամուտ-Այգեհովիտ (նախկին Բարխուդարլու-Սոֆուլու) հատվածները, և արդյոք այնտեղ էլ են շրջանցիկ ճանապարհներ կառուցվելու։
Հիշեցնենք` Ադրբեջանին տարածքներ տալու թեման թեժացավ, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...