Հայտնի են ՌԴ-ի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների զրույցի մանրամասները
2022 թվականի հոկտեմբերից մինչ օրս Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների առաջին հեռախոսազրույցն է։
Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեբաստիան Լեկորնյուն ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ նա ասել է իր ռուս գործընկերոջը, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ հայտարարելով «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ստանձնած պատասխանատվության մասին։
Շոյգուն իր հերթին ընդգծել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն։ Նրա խոսքով՝ տեղեկություններ կան ուկրաինական հետքի մասին։
Նախարարներն անդրադարձել են նաև Ելիսեյան պալատից Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին հայտարարություններին։ Այդ համատեքստում Սերգեյ Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, ապա խնդիրներ կստեղծեն հենց Ֆրանսիայի համար։ Կողմերը նշել են Ուկրաինայի հարցով երկխոսության պատրաստակամությունը, մասնավորապես՝ «Ստամբուլի խաղաղության» նախաձեռնության համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...