Բաքուն Ֆրանսիային կոչ է արել
Բաքուն եվրոպական երկրներին՝ մասնավորապես Ֆրանսիային կոչ է արել հետևել Հարավային Կովկասում գործընթացների գնահատման, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների հարցում Իտալիայի որդեգրած քաղաքականությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն պնդել է՝ Իտալիայի փոխարտգործնախարարի հայտարարությունը վկայում է, թե որքան «կարևոր է երկրների ներքին գործերին չմիջամտելն ու անպատասխանատու մոտեցումը կանխելը այնպիսի զգայուն հարցի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն ու կարգավորումը»։
«Դա նաև ապացուցում է, թե որքան անհիմն և անարդյունավետ են Ֆրանսիայի նման երկրների կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք կարծում ենք, որ Իտալիայի վարած քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի համար», - ընդգծել է նա:
Հիշեցնենք` ավելի վաղ Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պնդելով՝ Սեժուրնեի հայտարարությունը չի նպաստում տարածաշրջանում տրամադրությունը հանգստացնելուն:
Նմանատիպ հոդվածներ
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...