Վտանգված է նաև Երուսաղեմի ողջ հայկական թաղամասը․ Արման Թաթոյան
Վտանգված է Երուսաղեմի հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտեզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
«Իսրայելական ընկերությունը պատրաստվում է այդտեղ ապօրինի շինարարություններ իրականացնել։ Հաշվի առնելով որ տարածքը տրվել էր նաեւ վարձակալության, նրանք նույնիսկ այդտեղ ունեն մշակված նախագծեր, գծագրեր, թե ինչ են պատրաստվում այնտեղ կառուցել։ Մենք՝ որպես միջազգային փաստաբանական թիմ, ներկայացնում ենք հայ համայնքը»,-նշեց Թաթոյանը։
Թաթոյանի խոսքով՝ տարածքի՝ հայկական պահելը կարեւոր է ոչ միայն Հայ եկեղեցու, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի համար․ «Մենք գիշեր-ցերեկ մեր հայրենակիցների հետ համագործակցելով փորձում ենք թույլ չտալ, որ նման խախտումներ տեղի ունենան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Զորախաչ եկեղեցին հայտնվել է ադրբեջանցիների թիրախում
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Ար...
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքնե...
Իսրայելում զինված ոստիկանությունը ապամոնտաժում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը
Իսրայելի զինված ոստիկանությունն ու զինվորականներն ապամոնտաժում են Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը.«Հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԱՄՆ-ում տիեզերական օբյեկտն ընկել է տան վրա և կոտրել տանիքը
ԱՄՆ-ում տիեզերական օբյեկտն ընկել է բնակելի շենքի վրա։ Այս մասին գրում է BILD-ը` հղում անելով ՆԱՍԱ-ին։ Տան տիրոջ խոս...