Ուկրաինան վարձկաններ է հավաքագրում. Պատրուշև
Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը վարձկաններ է հավաքագրում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայտնի է նաև, որ Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը հավաքագրման աշխատանքներ է իրականացնում՝ ներգրավելով վարձկանների, որոնք ցանկանում են միանալ Ինտերնացիոնալ լեգեոնին, որը ձևավորվել է Կիևի իշխանությունների կողմից՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու համար», - ասել է Պատրուշևը Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ ամենամյա հանդիպմանը:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...