ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային ցույցեր՝ Վանում. ուժայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառում
Թուրքիայում Վան նահանգի բնակիչները դուրս են եկել փողոց՝ չնայած ցույցեր անցկացնելու արգելքին։ Նրանք դեմ են, որ քրդամետ Dem կուսակցությունից նոր քաղաքապետի մանդատը չեղարկվի։
Որոշ ժամանակ անց Վանում բողոքի ակցիաները թեժացել են. ցուցարարները քարեր են նետում ոստիկանության վրա, իսկ ուժայիններն ի պատասխան ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառում:
Մարտի 31–ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Վանի քաղաքապետ է դարձել քրդամետ Dem կուսակցությունից Աբդուլլահ Զեյդանը: Սակայն նահանգի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Զեյդանի մանդատը, քանի որ նրան մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ։
Քաղաքապետի պաշտոնը ստանձնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվաշը, որը ձայների քանակով երկրորդ տեղում է:
Հանրահավաքները սկսվել են դեռևս ապրիլի 2-ի ցերեկը, իսկ գիշերը վերածվել են անկարգությունների։
Թուրքիայի իշխանություններն ապրիլի 3–17–ը Վան և Բիթլիս Նահանգներում արգելել են ցույցերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...