ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է հրահրել՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պատճառով։
Վրաստանի խորհրդարանի անդամներից Ալեկո Էլիսաշվիլին ցավագին է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի կրկնակի ներկայացմանը: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են սահմանել «օտարերկրյա պետության շահերից ելնելով գործունեություն իրականացնող կազմակերպություն» կարգավիճակը։
Պատգամավորն օրինագիծն անվանել է «ռուսական» և «վիրավորական բոլորի համար», իսկ «Վրացական երազանքի» անդամներն իրենց հերթին վիրավորել են նրա խոսքերի պատճառով. արդյունքում խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Էլիսաշվիլիին դուրս են բերել դահլիճից, քանի դեռ վիճաբանությունը ծեծկռտուքի չէր վերածվել։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին խորհրդարան մտցնել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Տեղեկությունը հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:
«Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով կուսակցության քաղխորհրդի հետ, որոշել է կրկին խորհրդարան մտցնել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», - հայտարարել է Մդինարաձեն ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կօգտագործվի «Օտարերկրյա ուժի շահերի հաղորդիչ կազմակերպություն» տերմինը։
Մդինարաձեն նշել է, որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է գրված այդ օրենքում, իր միակ պահանջն այն է, որ տարին մեկ անգամ հայտարարագիր լրացնի, հրապարակի արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, որի խախտման համար որոշակի տուգանքներ են նախատեսված:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին ԱՄՆ-ում գործող FARA օտարերկրյա գործակալների մասին օրենքի լիբերալ տարբերակը, որը ցանկանում էին ընդունել նաև Վրաստանում, ընդդիմությունն ու արևմտյան քաղաքական գործիչներն անընդունելի էին անվանել: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կտրուկ արձագանքել էր օրենքին՝ մարտի 7-ը անվանելով «սև օր վրացական ժողովրդավարության համար» և հայտարարելով, որ «Կրեմլից ոգեշնչված» օրինագծերի քննարկումը շարունակելը հակասում է Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի ցանկությանը:
Դա հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ։ Այն ժամանակ ուժայինները ցրել էին հանրահավաքը արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Հաղորդվում էր մի քանի տուժածների մասին ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների, ինչպես նաև ձերբակալված մասնակիցների շրջանում: Հետագայում Վրաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագծին։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այն ժամանակ հայտարարեց, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը ապատեղեկատվության և քարոզչության շատ բարդ ալիք էր. նախագիծը նույնիսկ թղթի վրա չէր ձևակերպվել, երբ այն ռուսական օրենք անվանեցին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...